Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կլեմոն-Ֆերան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված երթ է անցկացվել: Ինչպես հաղորդում է YerevanNews.am-ի թղթակիցը՝ երթից հետո խոսքով հանդես է եկել քաղաքապետ Օլիվյե Բլանշին և ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչ տիկին Կլոդին Խաչատուրյանը: Տեղի է ունեցել նաև հուշաքարի բացման արարողություն: