Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի «Թորոսյաններ» կոչվող հանդամասում հայտնաբերվել է «գրադ» կայանքի արկ, որը վնասազերծելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարները վնասազերծել են արկը եւ տեղափոխել ոստիկանության Ճամբարակի բաժին: