Հղիության սկզբում Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ իր փոքրիկը միայն առողջ ուտելիքով է սնվում, սակայն թվում է` այժմ նա փոխել է իր կարծիքը համեղ ուտելիքի վերաբերյալ: Գրում է Daily Mail պարբերականը:
Իր թվիթերյան էջում Քիմը գրել է, որ այժմ ոչ առողջ ուտելիքներով սնվելու մեծ ցանակություն ունի:
«Գրողը տանի: Ես շատ շուտ խոսեցի: Հղիության իմ առաջին ցանակությունը: Վայելում եմ յուրաքանչյուր կտորը»,- գրել է Քիմը և համբուրգերի լուսանկար տեղադրել:
Կարելի է հասկանալ փոքրիկին: Ձանձրացնող պրոտեինները ոչինչ են համեմատած հյութեղ համբուրգերների և ֆրանսիական ֆրիի հետ:
B