Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքի ռազմավարության, մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության պետը՝ Արմեն Հայրապետյանը, հյուրընկալվել էր Շանթ ընկերության լուրերի գլխավոր թողարկմանը: Պետք է նշեմ, որ պրն. Հայրապետյանի խոսքը հստակ չէր, ու սովորական քաղաքացին հաստատ ոչինչ չի հասկանա այդ փոքրիկ քննարկումից:

Փաստացի պրն. Հայրապետյանը խոսեց այն ամենի մասին, ինչը վաղուց պարզ է: Մասնագիտությամբ բանասեր, սակայն պատմության դասատու աշխատած Արմեն Հայրապետյանի՝ ՍԱՊԾ դառնալուց առաջ առաջ հավի ներկրումը Թուրքիայից շատ չնչին մի թիվ էր կազմում 2013 թվականի տվյալներով՝ 45,4 տոննա, իսկ այ 2014 թվականի այդ թիվը, չգիտես ինչու, միանգամից աճում և կազմում է 919,8 տոննա: Ի՞նչ է ստացվում՝ ՍԱՊԾ պետը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ, թուրքագետ Արթուր Դումանյանն ուզում են, Թուրքիայից սննդամթերք ներմուծելով, բարիդրացիական հարաբերություններ հաստատե՞լ մեր հարևանի հետ: Հաղորդավարներից մեկը՝ թուրքագետ Արտյոմ Երանյանը, դիպուկ հարց ուղղեց հյուրին: Թուրքիայում իմանո՞ւմ են, թե՞ չեն իմանում՝ այդ ապրանքը Հայաստան է գալու, թե՝ ոչ: Եթե իմանում են, վտանգ չկա՞, որ միտումնավոր ինչ-որ բան կարվի: Պատասխանից պարզ դարձավ, որ հնարավոր է, բայց մեզ հանգստացնելու համար պրն. Վարդանյանն ասեց, որ վերահսկվում է: Վերահսկվել բառն ինձ արդեն անհանգստացրեց, որովհետև բազմաթիվ անգամներ համոզվել ենք, որ այդ վերահսկողություն ասածն ավելի քան ֆարս է, ու ամեն անգամ մենք նույն բառերն ենք լսում՝ կվերահսկենք կամ վերահսկվում է:

Նախ՝ ինձ համար զարմանալի է, որ այս կարևոր հարցի քննարկմանը հյուրընկալվում է ոչ թե պետը, այլ ՍԱՊԾ վարչության պետերից մեկը: Ի վերջո, երկու հատ լոլիկի մասին չի խոսքը, որոնք մաքսանենգ ճանապարհով են անցել, այլ մահացու հիվանդության մասին է: Դե պարզ է, Թուրքագետն էլ չէր կարողանա վատ արտահայտվել Թուրքիայից ներմուծվող ապրանքների մասին:

Ստացվում է, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում պետը կամ իր տեղակալը, աշխատակազմի ղեկավարն ու իր տեղակալը՝ բարձրաստիճան պաշտոնյաները, ոլորտից ոչինչ չեն հասկանում, բայց պաշտոններ են զբաղեցնում, իսկ նրանց ուղարկած բանախոսը ստիպված եթերից ինքն իրեն համոզում էր (ակնհայտ իր ոչ մասնագետ պետերից դժգոհ ու ինքն իր բախտն անիծելով, թե ինչու ես ուրիշների փոխարեն պետք է պատասխանեմ), որ իրենք լավ են աշխատում, իսկ իրավիճակը փորձում էին փրկել հաղորդավարները, որովհետև պրն. Հայրապետյանի խոսքից հասարակ քաղաքացին ոչինչ չէր հասկանա և էլ ավելի կանհանգստանար:

Էդգար Խաչատրյան