Բերանի անկյունների բարձրությունը ժպիտի ժամանակ համապատասխանում են մարդու ազատության աստիճանին։ ․․Սենեկա

Շատերը իրենց կյանքը անցկացնում են տևական դեպրեսիաների, թախծի, վախերի մեջ, որոնք աննկատ խլում են մեզանից կենսական ուժերը և առողջությունը։ Իսկ ինչու օրը չսկսել ու չավարտել անմեղ ժպիտով, լիցքավորվել դրականով՝ անգամ եթե մի շարք խնդիրներ ձեր կյանքում սպասում են ձեզանից հրատապ լուծումներ։ Մայրաքաղաքի փողոցներում անցկացված փորձնական նկարահանումները փաստեցին, որ անցորդների միայն հինգ տոկոսի դեմքին ժպիտ կար, մնացածը քայլում էին մռայլ, լարված ու կենտրոնացած դեմքերով։ Ժպիտը դարձել է մասնագիտական արձագանք՝ կոմերցիոն նկատառումներից բխող։ Եթե դրությունը չեզոք է ապա ժպիտը բացակայում է։ Իրականում ժպիտը տրվում է անվճար, այն հարստացնում է ստացողին, բոլորովին չսննկացնելով նվիրողին։

Եթե երկնքում կա արև, ապա դեմքին անպայման պետք է լինի ժպիտ։ Եթե նույնիսկ չկա արև, միևնույն ձեր դեմքին պետք է լինի ժպիտ՝ այն հանդիսանում է ներքին էներգիայի ամենահզոր աղբյուր։

Ըստ դաոսյան լեգենդիժպտալիս օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ։ Ահա թե ինչու , երբ մարդը թուլացած է ֆիզիկապես , իսկ հոգով հանգիստ՝ նա ժպտում է։ Հին Չինաստանում Դաոսի վարպետները ժպիտի կախարդական զորությամբ հասնում էին մարմնական առողջության, հոգու երջանկության և երկարակեցության։ Մեթոդիկան այսպիսին է․ տխուր, հոգնած կամ զայրացած վիճակում փորձեք առանձնանալ մեկուսի մի վայրում և փորձեք լայն ժպտալ։

Անկեղծ ժպտալու համար բավական է հիշել ժպտացող փոքրիկ երեխայի կամ ձեր ամենասիրելի մարդուն այս աշխարհում, կամ մայրիկին։ Ժպտալիս կենսական ուժ և եռանդ հաղորդող էներգիայի մեծ աղբյուր է տիեզերքից կենտրոնանում մեր մեջ։ Մի քանի ակնթարթ անկեղծ ժպիտը կփոխի շրջապատի մռայլությունը, կթեթևացնի հոգսն ու զայրույթը, կցրի տխրությունը՝ հնարավորություն տալով առաջ շարժվելու։

Հաճախ ժպտացեք․․․ ի դեպ ժպիտը ավելի գրավիչ է, քան շպարը․․․ Ջոկոնդայի խորհրդավոր ժպիտն էր կտավի համաշխարհային հաջողության գաղտնիքը։

 

Պատրաստեց Լուսինե Մանասյանը