Ներկայումս 90-ից ավելի անձինք հանդիսանում են Երևանի պատվավոր քաղաքացիներ։ Երևանի առաջին պատվավոր քաղաքացի է դարձել գիտնական Վիկտոր Համբարձումյանը (կոչմանը արժանացել է 1983 թվականին)։
Հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, ծնվել է 1908թ.-ի սեպտեմբերի 18-ին: Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։
Համբարձումյանը գիտական աշխատանքը զուգակցել է աշխույժ մանկավարժական գործունեության հետ։ Նա հեղինակն է տեսական աստղաֆիզիկա առարկայի՝ ԽՍՀՄում առաջին դասագրքի (1939) և հեղինակակիցն է «Տեսական աստղաֆիզիկայի» դասընթացի (1952), որը թարգմանված է բազմաթիվ լեզուների։