Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Բացի Արգամ Աբրահամյանից՝ ընտրություններին առաջադրվել են նաև Գարեգին Համբարձումյանը և Հովհաննես Ղազարյանը: Նրանք երկուսն էլ անկուսակցական են ու ինքնաառաջադրվել են: