Խոյ. Շատ բան պայմանավորված է նրանով` ճի՞շտ են արդյոք ընտրված նպատակակետերը: Վտանգ կա, որ ընկնելով անկարևոր ցանկությունների հետևից, դուք կշեղվեք ուղուց, որը ձեզ կհասցներ մեծ հաջողությունների:

Օրը առատ է գայթակղություններով, որոնց դժվար է դիմադրել, նույնիսկ եթե դուք լավ հասկանում եք, թե ինչ ռիսկի եք գնում: Դժվար թե հաջողվի աջակցություն ստանալ մտերիմներից: Ձեր սիրած էակն այսօր շռայլ չի լինի հաճոյախոսությունների հարցում և առիթը բաց չի թողնի քննադատելու ձեզ:

Ցուլ. Օրը հարմար չէ գործնականության տեսանկյունից, բայց բարենպաստ է խորհելու ձեզ համար կարևոր բաների մասին: Քանի որ բարձր է ստեղծագործական ներուժը, նշանի շատ ներկայացուցիչներ պահանջ կզգան իրենց ապրումներին գրական, գեղարվեստական ձևեր հաղորդել:

Լավագույն օրը չէ անձնական հարաբերությունների համար: Մարդը, ում մասին բարձր կարծիքի էիք, կարող է հիասթափեցնել: Հարաբերությունները պարզելու, համատեղ ուժերով կուտակված խնդիրները լուծելու փորձերը, ցավոք, հազիվ թե լավ բանի հանգեցնեն:

Երկվորյակ. Այսօր հույսներդ միայն ձեզ վրա դրեք: Որևէ մեկից օգնություն կամ աջակցություն մի ակնկալեք, իսկ եթե կլինեն այդպիսի առաջարկներ, ապա դրանք կվերածվեն արջի ծառայության: Հնարավոր են տարաձայնություններ դաշնակիցների հետ: Նրանց բոլոր քննադատական նկատողությունները ձեզ կհանեն հունից երկար ժամանակով:  

Նյարդային լարվածությունը բարձր կլինի, ինչը կարող է գլխացավերի անքնության, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ դառնալ: Հատկապես արյան բարձր ճնշում ունեցող Երկվորյակները պետք է հետևեն իրենց առողջությանը:

Խեցգետին. Այսօր ամեն ինչ ստացվում է: Նույնիսկ այն գործերում, որոնք ձեզ արդեն անհույս էին թվում, հնարավոր են նշանակալից առաջընթացներ: Դուք հրաշալի կերպով կկարողանաք գլուխ հանել ամենատարբեր դիվանագիտական առաքելություններից: Ձեզ համար դժվար չի լինի հաշտեցնել միմյանց հետ վիճողներին, օգնել բազմաթիվ վիրավորանքների և տարաձայնությունների մեջ խճճված մարդկանց, ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ:

Դուք այնքան տարված կլինեք ուրիշներին օգնելու գործով, որ գրեթե ժամանակ չի մնա սեփական ծրագրերի իրականացման համար: Բայց դա գրեթե օրվա միակ բացասական կողմն է և ոչ այնգան զգալի, որովհետև դրա պատճառով լուրջ խնդիրներ չեն ծագի:

Առյուծ. Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Ձեր մտքերը հիմնականում զբաղված կլինեն առտնին և անձնական բնույթի խնդիրներով: Նույնիսկ ամենօրյա ձեր պարտականությունների կատարումը հարթ չի ընթանա: Օրվա կեսին հնարավոր է տեղեկատվություն ստանաք, որը ձեզ կստիպի հուզվել: Բարեբախտաբար, շատ արագ կպարզվի որ տագնապներն անտեղի էին:

Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Շատ Առյուծներ անսպասելիորեն կիմանան, որ իրենց դիրքերն այնքան էլ ամուր չեն, որքան իրենք կցանկանային: Հակառակորդների նկատմամբ անմիջապես առավելության հասնել չի հաջողվի, ստիպված կլինեք ընտրել այլ, ավելի խելամիտ մարտավարություն:

Կույս. Ինչով էլ որ զբաղվեք այսօր, պատրաստ եղեք, որ ձեզ օգնություն կառաջարկեն ավելի հաճախ և համառորեն, քան դուք կցանկանայիք: Որքան էլ կարողանաք մերժել ոմանց օգնությունը` չվշտացնելով նրանց, այնուամենայնից ստիպված կլինեք ոմանց միջամտությունը ձեր գործերին ընդունել լռելյայն: Այնպես որ զինվեք համբերությամբ և եղեք զուսպ:

Դուք հրաշալի մարզավիճակում եք, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական է ազդում ձեզ վրա: Սակայն մարզադահլիճում ավելի լավ է մարզվել փորձառու մարզչի հսկողությամբ: Ոչ ճիշտ կատարված ցանկացած վարժություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ:

Կշեռք. Օրը միանշանակ չէ: Թվում է ամեն ինչ պետք է լավ ստացվի, բայց, ահա, չգիտես ինչու, չի ստացվում: Հարկ կլինի զբաղվել ձեզ համար ոչ հոգեհարազատ գործերով: Ջանում եք սխալներ թույլ չտալ, բայց խուսափել սխալներից ձեզ չի հաջողվում: Ձեր վրիպումների մասին հիշեցնում են ամեն քայլափոխի, բայց ահա հաջողությունների համար այսօր ոչ ոք չի խրախուսում:

Օրը, սակայն, ունի իր դրական կողմերը: Այսօր հնարավոր է կարողանաք ձեր կյանքում ինչ-որ կարևոր բան փոխել, դուրս գալ աննպաստ իրավիճակից, որին նույնիսկ սովորել էիք, համարելով, թե ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լինի:

Կարիճ. Օրը հարմար չէ նոր աշխատակիցներ և գործընկերներ որոնելու համար: Մարդիկ, ում հետ կհանդիպեք, ավելի շատ հակված կլինեն խոսել իրենց խնդիրներից, քան լուծել ձերը: Փոխարենը կարող եք ձեզ համար օգուտով ծախսել փողը և դրանից հաճույք ստանալ: Օրը կարծես հատուկ ընտրված է խանութներ այցելելու համար: Ձեր բոլոր գնումները հաջող կլինեն:

Ցանկացած հարցի քննարկում ձեզ համար կառուցողական և արդյունավետ է: Բայց երբ հերթը գալիս է ծրագրերը կյանքի կոչելուն, դուք խուսափում եք աշխատելուց և ձգտում եք դա հանձնարարել ուրիշին: Այնպես որ, խոսել ինչ-ինչ ռեալ ձեռքբերումներից` այսօր նույնիսկ չարժե:

Աղեղնավոր. Օրը խնդրահարույց է այն առումով, որ ցանկություն չունեք հաշտվել ձեզ շրջախատող իրականության հետ, ինչպես նաև ջանքեր ներդնել այն փոխելու համար: Դուք ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի պայքարեք ստեղծված իրավիճակի դեմ, բայց շարունակ մտերիմների մոտ գանգատվում եք կյանքից` չմտածելով, որ նրանց համբերությունը կարող է սպառվել:

Աշխատեք ազատ ժամանակն անցկացնել մարդկանց հետ, ովքեր ձեզ հետ ներգրավված են ընդհանուր գործերում: Ձգտելով պահպանել համերաշխություն ու խաղաղություն ձեր շրջապատի հետ` դուք կկարողանաք դրականորեն ազդել ինքներդ ձեր վրա, ինչը լավ արդյունքների կհասցնի:

Այծեղջյուր. Օրը հարուստ կլինի զանազան խնդիրներով, տարաձայնություններ կծագեն անգամ այն մարդկանց հետ, ում հետ դուք միշտ կարողացել եք ընդհանուր լեզու գտնել: Ձեր հասցեին շատ քննադատություն կլսեք: Դժվար է ասել, թե դրանք հանգիստ կտանեք, բայց դուք կաշխատեք այնպիսի կեցվածք ընդունել, որ չմատնեն, թե այդ ամենը տհաճ է ձեզ: Եվ ճիշտ էլ կանեք, որովհետև հենց այդ կեցվածքը թույլ կտա խուսափել առճակատումներից:

Հնարավոր են վեճեր ազգականների հետ: Ընտանեկան հարցերին ձեր մոտեցումները շատերին անզիջում կթվան, բայց շուտով բոլորը կհամաձայնեն ձեզ հետ:

Ջրհոս. Օրը բարենպաստ է կարևոր հարցերի շուրջ մտորելու, առաջիկայի ծրագրեր կազմելու համար: Դուք հասկանում եք` ինչի եք ձգտում և ոչ մեկին թույլ չեք տալիս շեղել ձեզ ձեր մտքերի ընթացքից: Այն համառությունը, որով դուք պաշտպանում եք ձեր տեսակետը, արժանանում է շրջապատի մարդկանց, այդ թվում և ազդեցիկ մարդկանց  հարգանքին:

Հնարավոր են չծրագրված ճամփորդություններ, որոնց ընթացքում հաստատվեն հետաքրքիր ծանոթություններ: Համբերատար եղեք ավագ ազգականների հետ հարաբերություններում: Թեև հեշտ չի լինի նրանց հետ լեզու գտնել, վեճերից, այնուամենայնիվ, կարելի է խուսափել: Երեկոյան հնարավոր են առողջական խնդիրներ:

Ձկներ. Այսօր կարող եք իրականացնել նույնիսկ ձեր ամենահամարձակ մտքերը: Հնարավոր է ձեզ հաջողվի լավ վաստակել կամ ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Պատրաստ եղեք նշանակալի ծախսերի, մի աշխատեք խնայել, երբ դա կապված է խոշոր և կարևոր գնումների հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված կլինեն նյութապես օգնել ազգականներին:

Հեշտ չի լինի կատարել մտերիմներին ինչ-որ ժամանակ տված խոստումը: Այդ պատճառով կարող են տարաձայնություններ ծագել:, Չհասկացվածությունը, բարեբախտաբար, կհաջողվի արագ հաղթահարել:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=79016&l=am/