«Հրապարակ» թերթը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամենակրեատիվ անդամ, էշերի կոլեկցիոներ Լյովա Խաչատրյանի երկու օր տևած տարեդարձին «տուժողներ» են եղել: Մեզ տեղեկություններ են հասել, որ նրա համագյուղացիներից երկու հոգի խորոված անելիս այրվածքներ են ստացել: Երնջատափցիները կրակը վառելու համար բենզինը փայտի վրա լցնելիս պատահաբար իրենց վրա են լցրել, և կրակը կպել է:

Երկուսից մեկի վնասվածքները, բարեբախտաբար, թեթև են եղել, մյուսին՝ Վաչագան Մանուկյանին, տեղափոխել էին Այրվածքաբանության կենտրոն: Նրա մոտ առկա էր մարմնի 20 տոկոս այրվածք, 2 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում պառկելուց, շոկային վիճակից դուրս գալուց հետո, երբ պետք է տեղափոխվեր հիվանդասենյակ, նա ստորագրություն է թողել և հեռացել՝ ասելով. մենք բժիշկ ունենք, կբուժի:

Երնջատափի գյուղապետ Հրաչյա Սահրադյանը մեզ հետ զրույցում չէր իմանում՝ հերքել լուրերը, թե հաստատել: «Ոչ մի բան էլ չկա, լրիվ նորմալ է, ոչ մի բան էլ չկա, երկուսն էլ իրենց գործին են, աշխատում են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: