«Ժամանակ» թերթը գրում է.
«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այդպես էլ մնաց իշխանության ուշադրությունից դուրս: Մեր հարցին՝ ինչն է պատճառը, ինչո՞ւ նրան որևէ պաշտոնի չեն արժանացնում, Վ. Ղուկասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, իմ պաշտոնն ընտրվելու, քաղաքապետի պաշտոն էր, և ես ձգտում չունեմ պաշտոն ունենալու»:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում, եթե Սերժ Սարգսյանն իրեն պաշտոն առաջարկի, հրաժարվելո՞ւ է, շտկեց սխալը. «Ճիշտն ասած, էդ հարցը շատ բարդ հարց է, ոնց կարող է էդպիսի բան լինի, որ եթե երկրի նախագահը տենց բան առաջարկի ու երևիցե մեկը հրաժարվի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: