Տոմսկի շրջանի նկարիչները և քանդակագործները որոշել են պատրաստել սիրեկանի հուշարձանը: Այս մասին Ռիա լրատվականի հետ զրույցում ասել է նախագծի հեղինակներից մեկը, ՌԴ վաստակավոր նկարիչ Լեոնտին Ուսովը:

«Հինգշաբթի օրը կազմկոմիտեի հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց Տոմսկը զարդարել ևս մեկ անսովոր հուշարձանով: Որոշել են տեղադրել սիրահարի հուշարձան: Էսքիզներն անդեն պատրաստ են: Հուշարձանի հեղինակը  Օլեգ Կիսլիցկին է»,- ասել է նկարիչը:

Նրա խոսքերով հուշարձանն իրենից ներկայացնելու է իրական չափսեր ունեցող տղամարդ, որ ձեռքերով կախված կլինի պատշգամբից:

Հուշարձանի հեղիակը հայտնել է, որ դեռ պաշտոնական թույատվություն չունեն սիրեկանի հուշարձանը քաղաքի պատշգամբներից մեկից կախելու համար: Սակայն եթե իշխանությունները թույլ տան, ապա հուշարձանի բացումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2014 թվականի փետրվարի 14-ին:

Հուշարձանի կախման վայրից կախված է, թե դեմքի ինչպիսի արտահայտություն կունենա: Նա հանգնված կլինի դասական` անդրավարտիքով և ժամացույցով: