Սիրելի հայրենակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան,գեղեցիկ և հաղթական տոների կապակցությամբ:Մենք բազմաթիվ դժվարությունների միջով ենք անցել և թանկ գնով ենք ձեռք բերել մեր երկրի առաջընթացը:

Հազարավոր հերոս տղաներ չտեսան իրենց իսկ կերտած հաղթանակը,սակայն հենց նրանց շնորհիվ է ,որ մեր հետագա սերունդներին կարող ենք փոխանցել արժանապատիվ Հայաստան:Այդ հերոսների անունները ոսկե տառերով են գրվել մեր պատմության մեջ, և յուրաքանչյուրս այսօր պարտական ենք նրանց մեր այսօրվա հայրենիքի համար:Ցանկանում եմ բոլորիս խաղաղություն,հույս և հավատ մեր վաղվա Հայաստանի հանդեպ:
Փառք մայիսյան հաղթանակները կերտողներին...

Արթուր Գևորգյան