Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԼՂՀ վարչապետի և պաշտպանության նախարարի ուղեկցությամբ մայիսի 8-ին այցելել է բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը:

Զորամասի մշտական տեղակայման վայրում կատարած շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը եղել է զորանոցներում, շփվել զինծառայողների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին և ծանոթացել վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմաններին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն