Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 8-ին, ժամը 07.55-ին, Մարկվարտի փողոցի մի տնից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ասատուր Կ.-ին, որը 2014 թ. մայիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանները նույն տնից բերման են ենթարկել նաև 1984 թ. ծնված Կարեն Կ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 18-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի մեղադրանքով: