Լուսանկարներն արձանագրում են անցած երկու օրերին սիրիա-լիբանանյան սահմանին գտնվող Կալամունի լեռնային շրջանում լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության և սիրիական զինուժի կողմից Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման դեմ իրականացված լայնամասշտաբ գրոհի հետևանքները, որի հետևանքով իսլամականները լուրջ կորուստներ են կրել:
Վերջին շրջանում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում ուշագրավ է հակակառավարական զինյալների կողմից մոտոցիկլետների լայնորեն կիրառման հանգամանքն, ինչը, կախված տեղանքից, երբեմն շատ ավելի արդյունավետ է դարձնում իսլամականների տեղաշարժերն՝ ի տարբերություն առավել մեծ չափերով ամենագնացների, որոնք ավելի հեշտությամբ էին նկատվում, թիրախավորվում հակառակորդի օդուժի կողմից:
Արմեն Պետրոսյան