Կրասնոյարսկի բնկաչուհին` 2 երեխաների մայրը 300 հազար ռուբլիով փորձել է վաճառել իր երկամյա աղջկան: Գրում է Интерфакс- ը:
Կնոջը ձերբակալել են գումար փոխանցելիս: Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ նա թմրամոլ է: Այս գործով քրեական գործ է հարուցվել` «Մարդկանց առևտուր» հոդվածով:
Նշենք, որ երեխայի ծնվելուց հետո մայրը մեկ տարով փոքրիկին մանկատուն էր հանձնեել, բացի այդ, նա երկրորդ երեխան նոր է ծնվել:
Ներկայումս երեխաները գտնվում են մանկատանը: Այժմ կնոջը մայրական իրավունքներից զրկելու հարցն է լուծվում: