Ներկայումս 90-ից ավելի անձինք հանդիսանում են Երևանի պատվավոր քաղաքացիներ։ Երևանի առաջին պատվավոր քաղաքացի է դարձել գիտնական Վիկտոր Համբարձումյանը (կոչմանը արժանացել է 1983 թվականին)։
Գեներալ-լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Սարգիս Մարտիրոսյանը 1983թ.-ից հանդիսանում է Երևանի պատվավոր քաղաքացի:
Հայրենական պատերազմի սկզբին Մարտիրոսյանը Հարավային ռազմաճակատում Մարտիրոսյանը 227-րդ հրաձգային դիվիզիայի շտաբի պետն էր, Մոսկվայի համար մղված մարտերում՝ 340-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարը։ Նրա հրամանատարությամբ դիվիզիան մարտնչել է Վորոնեժի ռազմաճակատում։ 1943-ին Մարտիրոսյանը նշանակվել է կորպուսի հրամանատար՝ 1-ին Ուկրաինական ռազմաճակատի կազմում (կորպուսը մասնակցել է Կորսուն-Շևչենկովսկի խմբավորման ոչնչացման մարտերին, Յասսի-Քիշնևյան օպերացիային, Լեհաստանի, Ռումինիայի ազատագրմանը, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան օպերացիաներին և Չեխոսլովակիայի ազատագրմանը)։
Հերոսի կոչման է արժանացել ֆաշիստների դեմ մղած պայքարում հրամանատարության մարտական առաջադրանքները օրինակելիորեն կատարելու և ցուցաբերած խիզախության համար։ Մարտիրոսյանը եղել է նոր ազատագրված Կիև քաղաքի կայազորի առաջին պետը։
1953-ին զորացրվել և բնակվել է Երևանում։