Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանն առաջարկում է Սուրբ Զատիկի ձվերը ներկելու հետաքրքիր տարբերակներ: Ստորև ներկայացնում ենք դրանք.
Եղանակ 1.
Սկզբում ձվերը ներկեք բաց երանգների գույներով, հետո ներկված ձուն թաթախեք ավելի մուգ երանգի գույնի մեջ՝ նախօրոք դրան խառնելով 1 թեյի գդալ ձեթ: Արդյունքը շատ գեղեցիկ է`
Եղանակ 2.
Բաժակի մեջ սկզբում շատ քիչ ջրով ստացեք մուգ գույն, չափը պետք է լինի այնքան, որ ձուն միայն մի մասով մտնի մեջը: Թաթախեք ձուն, ներքևը թող մուգ ներկվի, այնուհետև ներկի վրա մի փոքր ջուր ավելացրեք, որ գույնը նոսրանա, և մի փոքր շերտ էլ ավելի բաց ներկվի, հետո կրկնեք գործողությունը, մինչը ձուն ամբողջովին ներկվի: Օրինակը նկարում`
Եղանակ 3.
Հարկավոր է սոխի կճեպ, գունավոր ներկ, թանզիֆ (մառլյա)