Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է հետ կանչել նաև ՌԴ-ում իր դեսպանին: Ինչպես հայտնում են տարբեր լրատվամիջոցները, այս մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է պատմաբանների հետ զրույցի ժամանակ:
Տեղեկությունների համաձայն, երկրի ղեկավարը հնարավոր է համարել նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխությունները՝ կապված ապրիլի 24-ին Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի հետ:
Նույն հանդիպման ժամանակ Էրդողանը նաև քննադատել է Աբդուլա Գյուլի 2008թ.-ին Հայաստան կատարած այցը, որը տեղի էր ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ծրագրի շրջանակներում: