ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ մենք հզոր ենք, երբ միասին ենք լինում և ի վիճակի ենք լուծել ամենաբարդ խնդիրները։
«Այսօր ժողովրդի դեմքերին ես երջանկություն եմ տեսնում, որովհետև մարդիկ հասկանում են, որ թեև դժվար էր, սակայն հասել ենք մեր նպատակին: Դժբախտաբար պատերազմը շարունակվում է և դեռ շատ անելիք ունենք»,- ասաց նա: