Հյուսիսային Կորեայի` Հարավային Կորեայի հետ պատերազմի մեջ մտնելու հայտարարությունը սուտ է: Դա եղել է սխալ թարգմանության արդյունք: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Իրականում Փհենյանն ասել է, որ Հյուսիսային Կորեան սադրանքների դեպքում գործելու է ռազմական օրենքներով, որը կարող է վերաճել մեծամասշտաբ և անգամ ատոմային պատերազմի:
Հայտարարության մեջ ասվում է, որ թշնամական սադրանքների դեպքում հարվածներ կհասցվեն Հավայան կղզիններում, Գում կղզում, Հարավային Կորեայի տարածքում գտնվող ԱՄՆ-ի մի քանի ռազմական կայաններին, ինչպես նաև հարավկորեական ռազմական ուժերի կայանների և Սեուլում պաշտոնական նստավայրի ուղղությամբ: