Մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70, պաշտպանության բանակի կազմավորման և Շուշի քաղաքի ազատագրման 23-ամյակի միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի "Վերածննդի" հրապարակում տեղի է ունեցել սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրում, հետախուզական ստորաբաժանումների ցուցադրական պարապմունք և դաշտային խոհանոցի ծավալում, հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Կազմակերպված միջոցառումների շրջանակում հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները ծանոթացել են ներկայացված սպառազինության ու զինտեխնիկայի նմուշներին և համտեսել դաշտային խոհանոցի ուտեստները: