Ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակիցը  մեկնաբանելով Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթը՝ այն անվանեց տպավորիչ, հավելելով, որ այս կերպ Ռուսաստանը ցույց տվեց Արեւմտյան առաջնորդներին իր ռազմական հզորությունը և ազդեցիկ ընկերների առկայությունը։

«Կրեմլը միշտ էլ կարողացել է կազմակերպել դիտարժան ռազմական շքերթներ, բայց այս տարի նա գերազանցեց ինքն իրեն. Կարմիր հրապարակում երթով ավելի քան 16 հազար զինվոր․   տպավորիչ տեսարան  էր» - ասաց հեռուստաալիքի թղթակից Մեթյու Չենսը։

Յուրաքանչյուր զորահանդես հնարավորություն է Ռուսաստանի համար «ցույց տալու իր ռազմական մկանային համակարգը», բայց այս տարվա շքերթը  իրոք բացառություն էր,-գրում է լրագրողը։

Ցուցադրվել է ինչպես նոր «Արմատան», այնպես էլ՝ միջուկային հզոր արսենալը։

Քանի որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարված են հարաբերությունները, այդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները դարձել են ակնհայտ հիշեցում այն մասին, թե որքան կործանարար հզոր ուժ է կուտակված Մոսկվայում, գրում է CNN-ը։

Ըստ նրա, մեծ շքերթը հաղորդագրություն էր Արեւմուտքի համար՝ վկայելով, որ Ռուսաստանը կրկին մեծ ռազմական հզորության տեր է։

Զորահանդեսի լավագույն լուսանկարները դիտել այստեղ։

Զորահանդեսը ամբողջությամբ դետել այստեղ։