2015 թ.մայիսի 9-ին 97 տարեկան հասակում Անկարայում վախճանվել է Թուրքիայի նախկին նախագահ՝ ԳԵՆԵՐԱԼ Քենան Էվրենը, ով ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ղեկավարել է Թուրքիան 1982-89թթ...Սակայն իրականում իշխանությունը նրա ձեռքում է գտնվել 1980 թ-ից,երբ հենց նրա նախաձեռնությամբ իրականացված ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ պսակվել է հաջողությամբ... 

Հ.Գ.Քենան Էվրենի "հանգիստ" կյանքն ավարտվեց 2012 թ.,երբ բավական ուժեղացած Ռ.Էրդողանը որոշեց հաշվեհարդար տեսնել երկրի նախկին նախագահի հետ,ով 1980 թ.իշխանությունը ԲՌՆԻ զավթելով` այն ԽԼԵՑ ազգայնական ուժերից,որոնց Ռ.Էրդողանը համարում է իր քաղաքական "նախահայր"...2012 թ. հունվարի 10-ին նախկին նախագահ Էվրենի և պետական հեղաշրջումն իրականացնող գեներալներից մեկի՝ Թաքսին Շահինքայի նկատմաբ հարուցվեց քրեական գործ...Երկուսի համար էլ դատախազը պահանջում էր ՑՄԱՀ բանտարկություն...Ք.Էվրենը սպառնաց,որ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԿԼԻՆԻ,եթե իրեն փորձեն ձերբակալել....Սակայն 2014 թ. հունիսի 18-ին Անկարայի 10-րդ Քրեական դատարանը Ք.Էվրենին և Թ.Շահինքային դատապարտեց ցմահ բանտարկության և զրկեց ԳԵՆԵՐԱԼԻ կոչումներից...Այսպիսով Ռ.Էրդողանը ՎՐԵԺԽՆԴԻՐ եղավ իսլամիստներին իշխանությունից հեռացրած գեներալներից...Արդար լինելու համար նշեմ,որ Ք.Էվրենը, 1980-82թթ. լինելով Թուրքիայի բռնապետ, բավական դաժան հաշվեհարդար տեսավ "հահնրապետության թշնամիների" հետ...178 հազար ձերբակալվածներից 64 հազարը ԲԱՆՏԱՐԿՎԵՑ...30 հազար մարդ արտաքսվեց և զրկվեց Թուրքիայի քաղաքացիությունից...450 մարդ մահացավ խոշտանգումներից, 50 քաղաքացի ՄԱՀԱՊԱՏԺԻ ենթարկվեց...Հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում...Այսպիսի գին վճարեց Թուրքիան "իսլամիստներից" փրկվելու համար...Սակայն ապարդյուն.Այդուհանդերձ նրանք եկան իշխանության...

 

Գագիկ Համբարյան

քաղաքագետ