Մայիսի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երթուղայինում գողություն է կատարվել եւ ուղեւորուհին բռնել է գողին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել1987 թ. ծնված Լեւոն Ա.-ին: Վերջինս ներկայացրել է կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է գումար, եւ խոստովանել, որ դրամապանակը թիվ 52 երթուղայինում գողացել է մի կնոջից:
Պարզվել է, որ Լեւոն Ա.-ն դրամապանակը գողացել է 1954 թ. ծնված Անահիտ Խ.-ի պայուսակից: Ուղեւորուհին գողություն կատարելու պահին բռնել էր գողին:
Կատարվում է հետաքննություն: