Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 44 շենքի հետնամասում 2 նռնակ է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ՝ առանց պայթուցիչների և «ՈՒԶՌԳՄ» նռնակի 2 պայթուցիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: