Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, թմրամիջոց պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վռամ Ջ.-ին:
Խուզարկությամբ նրա կիսաբաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է շագանակագույն զանգված և թղթե փաթեթ` բուսական գորշ գույնի զանգվածով:
Վռամ Ջ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը կանեփի տերևներից և քիմիական լուծույթից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: