Վրաստանի դատախազությունը հերքել է Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեկան գործ հարուցելու մասին հաղորդագրությունը: Գրում է Интерфакс-ը` հղում անելով Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլա Կբիլաշվիլիին:

«Սոսո Պավլիաշվիլիի դեմ քրեական գործ չի հարուցվել: Շարունակվում է անցած տարի գարծարար Ավտանդիլ Ադուաշվիլիի սպության գործով հետաքննությունը: Այստեղ որպես կասկածյալ հանդես է գալիս երգչի քրոջ ամուսինը»,- ասել է դատախազը:

Այս գործով ձերբակալել են 6 մարդկանց, որոնցից մեկը մեղադրական վկայություն է տվել Պավլիաշվիլիի դեմ: Սակայն դա բավարար չէր քրեական գործ հարուցելու համար:

Սոսո Պավլիաշվիլիի կարծիքով վրացական ԶԼՄ-ը աղավաղել են տեղեկատվությունը:

«Կան որոշ ուժեր, որոնք ատում են այն վրացիներին, որոնք աշխատում և սիրում են Ռուսաստանը»,- ասել է երգիչը: