«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը քաղաքական հասարակական շրջանակները կնքեցին «Օրենք խոպանչիների մասին» անունով: Նկատենք, որ հենց օրինագիծը դարձավ ծաղրանքի առարկա հասարակության լայն շրջանակներում, իշխանության ներկայացուցիչները սկսեցին իրենց վրայից «ցրել» դրա հեղինակային իրավունքները՝ այն վերագրելով «մրցակից ֆիրմաներին»: Ում անունն ասես, որ չտրվեց որպես նախագծի նախահոր՝ էլ Հովիկ Աբրահամյան, էլ Կարեն Ճշմարիտյան, էլ Գագիկ Խաչատրյան, էլ Վախթանգ Միրումյան:
Մինչդեռ, մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրինագիծը հստակ տեր ունի՝ ի դեմս «Տաշիր Գրուպի» ղեկավար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի: Նա օրինագծի պատրաստումը կառավարական խողովակներով անցկացրել ու հանրապետական մեծամասնության կողմից օրինագիծը հաստատել է տվել ՀՀ փոխվարչապետ Վաչե գաբրիելյանի միջոցով:
Ինչպես հայտնի է, հենց պարոն Գաբրիելյանն էլ կոորդինացնում է ՀՀ կառավարության տնտեսական պակերը միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵՏՄ-ի հետ: Ըստ նույն աղբյուրների՝ ՀՀ փոխվարչապետը«Տաշիրի» ղեկավարի «պասով» հաջողացրել է խոպանչիների հարկման օրինագիծը համաձայնեցնել ռուսաստանյան իշխանական շրջանակների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում