Սիրիայի օրինական կառավարության կողմից իրականացվող ակտիվ քարոզչության մեջ կարևոր տեղ է գրավում նաև հակաթուրքական բնույթի տեղեկատվական հոսքերի և նյութերի տարածումը:
Ընդ որում՝ որպես դրանց սփռման կարևոր խողովակներ են դիտարկվում ոչ միայն սիրիական, լիբանանյան, իրանական կամ ռուսական հարթակները, այլ նաև հենց թուրքական ալևիների կողմից հատկապես սոցցանցերում ստեղծված զանազան էջեր:
Այս առումով սիրիական քարոզչությունը մի կողմից ընդգծում է անկախ դավանական պատկանելությունից համասիրիական միասնության և համախմբման կարևորությունը, իսկ մյուսից՝ թեև շատ դեպքերում ոչ հստակ և կանոնակարգված, բայց այսուհանդերձ հատուկ շեշտադրում կատարում առնվազն քարոզչական ոլորտում համաալևիական բնույթի հակաթուրքական միասնական ճակատի ձևավորման անհրաժեշտության վրա, ինչին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերում նաև Թուրքիայի ալևիները:
Լուսանկարում՝ թուրքական ալևիների կողմից տարածվող վերջին սիրիամետ ծաղրանկարներից:
Վարդան Վոսկանյան