Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը սկսել են համատեղ զորավարժանքներ Բաքվում և Նախիջևանում: Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վարժանքներն անցկացվում են 2 երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն։
Այս ուսումնավարժանքների փուլերից մեկը կանցկացվի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և թուրք հրամանատար Ումիթ Դյունդարի հրամանատարության ներքո։
Նշված զորավարժանքները կտևեն մինչև մայիսի 16-ը։
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
