Ամենահայտնի հայերից մեկի՝ Շարլ Ազնավուրի մասին գերմանական «Die Welt» պարբերականում սյունակագիր Մարտինա Մայսթերը հոդված է հեղինակել: Հոդվածի շրջանակներում անդրադարձ է եղել Ազնավուրի կյանքին վերաբերող բազմաթիվ դրվագների: Աշխարհահռչակ շանսոնյեն խոսել է նաև վերջերս դեպի Հայաստան կատարած Քիմ Քարդաշյանի այցելության մասին: Հոդվածագիրը հարցը ուղղել է հետևյալ կերպ.
- Դուք համարվում եք աշխարհի ամենահայտնի հայը, բայց Ցեղասպանության 100-ամյակին ձեզ հետ փորձեց մրցակցել այնպիսի աստղ, ինչպիսին Քիմ Քարդաշյանն է։ Իսկ Դուք մրցակցու՞մ եք նրա հետ։
«Ես մրցակցե՞մ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ»,- պատասխանել է Ազնավուրը: