Իտլիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն կարող է մոտ ժամանակահատվածում հրաժարական տալ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի երկրում անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ: Գրում է Reuters-ը` հղում անելով սեփական աղբյուրներին:

«Նախագահը նաև այդ տարբերակն է դիտում»,- ասել է զրուցակիցը:

Նրա խոսքերով` Նապոլիտանոն իր հրաժարականի մասին հայտարարությունը կարող է անել մինչև շաբաթ օրվա վերջը:

Նշենք, որ նախագահի վարչությունում արդեն հայտնել են, որ իրենց ժամանակով 16:00-ին  կոնֆերանս է լինելու: Սակայն դեռ պարզ չի, թե ինչ հայտարարություն է անելու նախագահը: