Մեծ Բրիտանիան Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Նոր դեսպան Ջուդիթ Ֆարնվորթը հսկայական փորձ ունի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ներկայիս դեսպան Քեթրին Լիչը՝ մեկնաբաելով Ջուդիթ Ֆարնվորթի նշանակումը:
Լիչը նշել է, որ սեպտեմբերին Հայաստանը լքելով դեսպանությունը հուսալի ձեռքերում է թողնելու:
«Ջուդիթը հսկայական փորձ ունի ողջ տարածաշրջանում, եւ ես վստահ եմ, որ նա ինձ նման կվայելի հայ գործընկերների ջերմությունն ու բարեհոգությունը»,-շարունակել է Լիչը: