Խոյ. Այսօր կհաջողվի լուծել այն բոլոր հարցերը, որոնք երկար ժամանակ անհանգստացրել են ձեզ և ձեր դաշնակիցներին: Այսօր ծնված գաղափարները շրջապատի կողմից մեծ ոգևորությամբ չեն ընդունվի, սակայն շատ շուտով ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կաջակցեն ձեզ մտահաղացումների իրագործման հարցում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ուսման, գիտահետազոտական ուսումնասիրությունների մեջ հնարավոր են հաջողություններ:
Օրվա երկրորդ կեսը հարմար է մեծ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելու համար: Կարող է թվալ, թե դուք ամբողջովին տարված եք գործերով, սակայն, իրականում, շուրջը կատարվող ամեն բան նկատում եք, վերլուծում բոլոր փաստերը և ճիշտ հետևություններ անում:
Ցուլ. Հակված եք թերագնահատել վերջերս ծագած խնդիրներն ու մտածել, թե հեշտությամբ կարող եք հաղթահարել դրանք: Իրականում ցանկալի արդյունքներ ստանալու համար, ստիպված եք լուրջ մոտենալ հարցերին, նաև ջանք ու եռանդ չխնայել: Հավատացեք՛, ձեռքերը ծալած նստելու ժամանակը չէ, գործի անցեք և մի սպասեք, թե որևէ մեկը դա կանի ձեր փոխարեն:
Թյուրիմացություններն ու անհեթեթ վեճերը կփչաչնեն սիրելիների հետ հարաբերությունները: Կփորձեք հումորի օգնությամբ հարթել լարված իրավիճակը, սակայն, ապարդյուն, կատակներն այսօր ճիշտ չեն ընկալվի, անգամ, կարող են նեղացնել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:
Երկվորյակ. Հնարավորություն կունենաք հաղթահարել ձեր կարիերայի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ: Իհարկե կկիրառեք մեթոդներ, որոնք այնքան էլ հաճելի չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են սկզբունքային հարցերում զիջումների գնալ, ոմանք էլ հարկադրված կլինեն աջակվություն խնդրել ոչ այնքան համակրելի մարդկանցից:
Սուր ինտուիցիան և անսպառ երևակայությունը կօգնեն իրականացնել մտերիմ մարդու ցանկությունները և արժանանալ նրա երախտագիտությանը: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն, կլինեն հանդիպումներ, որոնք լիովին կփոխեն ձեր կյանքը:
Խեցգետին. Նպատակահարմար օր է, ձեր մասնագիտական գործունեությանը վերաբերող, բիզնես-ծրագրեր իրագործելու համար: Կարող եք նոր համախոհներ փնտրել: Ընթացիկ հարցերին փորձեք ոչ ստանդարտ լուծումներ տալ: Նոր գաղափարները շատ արագ կընդունվեն, ինչը, նշանի ներկայացուցիչներին, թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը: Ազդեցիկ մարդկանց կողմից աջակցություն կստանաք: Հրաշալի օր է օտար լեզուներ սովորելու համար:
Չնայած բոլոր ձեռքբերումներին՝ այսօր ձեր տրամադրության հետ մի բան այն չէ: Ոչինչ չի գոհացնում, դժգոհ եք թե՛ ձեզնից և թե՛ շրջապատից: Ձեզ չափազանց ագրեսիվ եք պահում և ինքներդ էլ չգիտեք, թե ինչու: Գնումները դժվար թե հաջող լինեն:
Առյուծ. Զգացմունքայնի դաշտը կայուն է: Մինչ ուշ երեկո լավ տրամադրություն կպահպանեք: Լավատեսորեն եք տրամադրված և բոլորի հանդեպ շատ բարի եք: Զարմանալի չէ, որ մարդիկ ցանկանում են մտերմանալ ձեզ հետ: Այսօր ձեռք կբերեք նոր ընկերներ, հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի: Անիմաստ չեք վատնի ձեր ժամանակը, ինչի շնորհիվ, օրվա ընթացքում, շատ գործեր կհասցնեք անել: Կնքված գործարքները եկամտաբեր են:
Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Կարող եք թույլ տալ խոշոր գնումներ: Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների հետ շփվելու համար:
Կույս. Այսօր ծագած խնդիրներն այնքան բարդ չեն, որքան թվում են: Հակված եք չափազանցնելու դժվարություններն ու անախորժությունները, իսկ հաջողություններն ու ձեռբերումները չեք նկատում: Հետևեք այն մարդու խորհուրդներին, ով կառաջարկի այլ տեսանկյունից նայել օրվա իրադարձություններին: Լավատեսական տրամադրվածությունը կօգնի շատ բան փոխել դեպի լավը:
Օրը նպատակահարմար չէ խոշոր գնումների, ներդրումների համար: Հաճախ եք գերագնահատում ձեր հնարավորությունները և անիմաստ գումար շռայլում:Կարող եք կարգի բերել տունը,կամ գրասենյակը: Ազատվեք ձեզ ոչ պիտանի իրերից, դրանց հետ միասին ձեզ կլքեն մռայլ մտքերն ու տհաճ հիշողությունները:
Կշեռք. Օրն այնքան էլ լավ չի դասավորվի, իսկ անախորժությունների պատճառը դուք ինքներդ եք: Այսօր մոռացկոտ եք, ցրված, ոչ մի կերպ չեք կենտրոնանում, անվերջ սավառնում եք երկնքում: Ձեզ ուշքի բերելու մտերիմների փորձերը՝ արդյունք չեն տա: Այսօր անիմաստ է ձեզ հետ լուրջ հարցեր քննարկելը: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր պահպանողական դիրքորոշում ունեն և նախընտրում են հետևել ավանդույթներին: Նման մարդկանց ձեր պահվածքն անհասկանալի կթվա:
Օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք: Հրաժարվեք ալկոհոլային ըմպելիքներից, ծանր կերակուրներից: Սննդակարգում ներառեք թարմ բանջարեղեն,մրգեր, բնական հյութեր:
Կարիճ. Բարդ օր է սպասվում: Շատ հարցերից կհաջողվի խուսափել, եթե նախապես գործողությունների ծրագիր մշակեք և գործեք դրան համապատասխան:Այսօր ծնված մտահաղացումներն այնքան էլ հաջող չեն, որքան թվում են, հետևաբար, դրանց իրագործման հարցում չարժե շտապել: Գործնական բանակցությունները լավ կանցնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան համագործակցության այնպիսի առաջարկներ,որոնց մասին միայն երազել էին:
Օրվա երկևորդ կեսին տրամադրությունը կվատանա: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք և փորձեք հասկանալ, թե ինչումն է խմդիրը: Զբոսանքներն օգտակար կլինեն:
Աղեղնավոր. Այսօր մեծ խանդավառությամբ եք նոր գործեր ձեռնարկում:Փորձում եք, որքան հնարավոր է շուտ, դրանք ավարտին հասցնել, թեև շտապելու կարիք ամենևին էլ չկա: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ճիշտ բաշխել ուժերը, նրանցից շատերն ընթացքում ուժասպառ են լինում: Նման տհաճ իրավիճակից կարելի է խուսափել՝ ընդունելով համախոհների առաջարկած օգնությունը:
Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Սկզբում դեպքերի զարգացումը կարող է անհանգստացնել ձեզ, սակայն հետագայում կհաստանաք, որ ամեն բան հրաշալի է դասավորվել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:
Այծեղջյուր. Պայծառ, հագեցած ու անմոռանալի օր է սպասվում: Հնարավոր են դեպքերի անսպասելի զարգացումներ, նաև զարմանալի զուգադիպություններ: Կզբաղվեք հետաքրքիր գործերով, ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր մի շարք մտահաղացումներ: Հրաշալի օր է հյուրեր ընդունելու համար:
Հարմար օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, շոու-բիզնեսի կամ գովազդի ոլորտում աշխատող մարդկանց հետ շփվելու համար:Կարող եք հաջող գնումներ կատարել: Հատուկ ուշադրություն դարձրեք զարդերին՝ դրանց ընտրության հարցում այսօր չեք սխալվի:
Ջրհոս. Զինվեք համբերությամբ և անկասկած հաջողության կհասնեք: Այսօր հաջող գնումներ և շահավետ ներդրումներ կատարելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնել, ինչպես նաև լավ տպավորություն թողնել բոլոր նրանց վրա, ում համակրում եք:
Երեկոյան կներեն ձեզ ձեր բոլոր սխալներն ու բացթողումները, անգամ կոպիտ մեկնաբանությունները և հեգնական դիտողությունները: Ուղևորությունները հաջող կանցնեն:Կարող եք այցելել կինոթատրոններ: Հրավեր կստանաք այն մարդուց, ում հանդեպ անտարբեր չեք:
Ձկներ. Ստեղծագործական ներուժը բարձր է: Ձեր մտահաղացումները հետաքրքիր են, և դրանց իրագործման հարցում, շատերն են պատրաստ աջակցել ձեզ: Գործեք առավել վճռական: Այսօր ձեր քայլերը, կյանքի տարբեր ոլորտներում, կարող են դրական փոփոխությունների հանգեցնել: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել: Ձեր առջև հստակ նպատակներ եք դնում և ճիշտ գնահատում ձեր հնարավորությունները, հետևաբար հաջողությունը երկար սպասեցնել չի տա:
Օրվա երկրորդ կեսը լի է անակնկալներով, որոնցից ոչ բոլորն են հաճելի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն անկոչ հյուրեր ընդունել և շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=79272&l=am/