«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն առաջիկայում հնարավոր է՝ ստիպված լինի հրաժարվել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» կառավարումից:

Հիշեցնենք, որ այդ կոմբինատը գտնվում է Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո անցած տարվա սեպտեմբերից, ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա եղբայրը` Մարտիկ Հակոբյանը:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ԶՊՄ տնօրենի պաշտոնից Մաքսիմ Հակոբյանի ազատվելուց հետո նախագահականում բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց մի մասը նաև իրավական բնույթի են եղել, սակայն Սերժ Սարգսյանն արգելել է պաշտոնանկությունից հետո նրան հետապնդել: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ Հակոբյանին թույլ կտան շարունակել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: