51-ամյա Սթիվ Էսթոնը 44 տարի տառապել է քթով շնչելիս։ Բացահայտվել է դրա պատճառը... մի օր փռշտալուց հետո մի կտոր է դուրս թռել քթից, որից հետո նրա մոտ լուծվել է շնչառական խնդիրը։

Նրա 77-ամյա մայրը հիշել է մի դեպք, երբ Սթիվը 7 տարեկանում խաղալիս մի կտոր է գցել իր բերանը։ Բժիշկները քննել են նրա ստամոքսը և բան չեն գտել։

Պարզվել է որ երեխան քթի փոխարեն ցույց է տվել բերանը և կտորը մնացել է տեղում: