Այսօր տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության Երևանի վարչության նիստը, որի ընթացքում քննարկվեցին մայրաքաղաքի ավագանու ընտրությունների հետ կապված քարոզչական և կազմակերպչական մի շարք հարցեր:

 Երևանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները փաստեցին, որ կուսակցության կառույցները կազմակերպչական տեսանկյունից պատրաստ են անցկացնելու ակտիվ քարոզարշավ և համոզված պայքարելու ՕԵԿ հաղթանակի համար:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում հավանության արժանացավ Երևանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագիրը և հաստատվեց «Մենք կարող ենք ավելին»  կարգախոսը :