«SKY News» արաբական լրատվամիջոցը գրում է, որ Սիրիայում բնակվել են ավելի քան 100000 հայեր։ Ժամանակի ընթացքում նրանք տեղափոխվել են այլ երկիրներ, իսկ վերջին չորս տարիների պատերազմական իրավիճակից ելնելով նրանց մեծամասնությունը ապաստան է գտել հայրենի հողի վրա։
Տեսանյութում հարցերին են պատասխանում սիրիահայեր, ովքեր վերջերս տեղափոխվել են Հայաստան։
Ներկայումս Հայաստանում հաստատվող սիրիահայերի մի մասը աշխատատեղիներ են հիմնել և գոհունակությամբ նույն սիրիայի աշխատանքը շարունակում են Հայաստանում։
Սիրիահայերի մի մասն էլ աշխատանք չեն ճարել տակավին ու որոնման ընթացքում են՝ սպասելով, որ Սիրիայում պատերազմը ավարտի, վերադառնան իրենց տունն ու տեղը և վերականգնեն նախկին կյանքը: