««Հրապարակ»-ն անդրադարձել է լուրին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպի պատճառով հեռացել է Հայաստանից և փորձել է տեղեկությունը ճշտել Սուրիկ Խաչատրյանից։
Հարցին՝ Ձեր որդին Հայաստանում է, Ս. Խաչատրյանը պատասխանել է. «Ձեզ ի՞նչ, ես հաշվետո՞ւ եմ քեզ՞»։
- Որպես լրագրող եմ հարցնում, մամուլում գրվեց, որ Հայաստանում չէ:
- Դե գրողն էլ ես դու, ջնջողն էլ, հիմա ես քեզ ի՞նչ ասեմ։
- Ես չեմ գրել, բայց կցանկանայի Ձեր պատասխանը իմանալ, դատախազի որոշում կա, որ պետք է գործով անցնող բոլորին հրավիրեն հարցաքննության:
- Տղա ջան, խոսում ենք, թող գնա ստեղից, էլի։
- Այսինքն՝ Հայաստանում չէ՞:
- Հայաստանում ա»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: