Ինձ համար հայաստանյան իրականության ամենազզազրելի կերպարներից մեկը Յուվեցի Կարոն ա, ով կարող է այդ առռումով մրցակցել նույնիսկ Լիսկայի հետ։ Սրա նման անսկզբունքային, դաժան, քցող ու տափուկ կերպար գտնելը խիստ դժվար է։ Նա վատ մարդ է, բառի դասական ու լրիվ իմաստով։

Ու այսպքանով հանդերձ, ոխրհրդանշական է, որ իշխանությունները սրանից էլ են Ռաֆիկ սարքում ու ինքը ի՜նչ ղալլաթ էլ անի, մնում ա անպատիժ։ Ինչո՞ւ, որովհետև ձեն ա բերում ընտրություններին ու տեղում սպասարկում է իշխանությունների շահերը, դեմն էլ դեռ էլի ընտրություններ ու հանրաքվեներ են, դրա համար հոգ չէ, որ ժողովուրդը էս նախկին մենթին (լեզուս չի ֆռում սրան ոստիկան կոչել) ատում է ողջ ուժով, կարևորն էն է, որ Յուվեցին Կարոն ապացուցել է իր հավատարմությունը, բայց հավատարմությունը ոչ թե ինչ որ կոնկրետ մեկի հանդեպ, այլ ուժեղի։ Ով ուժեղ լինի, նրան էլ հավատարիմ կլինի Յուվեցի Կարոն ու իր նման բազմաթիվ այլ կարոները, քանի որ միակ բանը, որի առջև նրանք խոնարհովում են ուժն ու իշխանությունն է։

Չնայած, սրա դատական գործով կարծես թե ինչ որ դրական տեղաշարժեր ենք տեսնում։ Ինչպես հիշում եք, հիմա մի հատ խայտառակ դատավարություն ա գնում մի հանցավոր դրվագով, որի ժամանակ Յուվեցին ու իր ստրուկ-վարորդը ծեծել ու երկու տեղից հրազենով վիրավորել են մի քաղաքացու, ում ասում են Կարոն ուզեցել է «քցի» ու մեքենան խլի և այդ վեճի ժամանակ՝ տեսնելով, որ Կարոն զենքն է մարտական վիճակի բերում, այս մարդը կլուչով հարվածել էր մեր հարգելի երեսփոխանի գլխին։

Ու աբսուրդը նրանում է, որ կրակված ու ծեծված մարդուն հիմա դատում են, իսկ Կարոն ու իր վարորդը տուժող կողմ են։ Չնայած, ինչպես նշեցի, դրական տեղաշարժեր կան ու նոր փորձագիտական հետազոտության արդյունքներում կարող են մեղադրվողն ու տուժողը տեղերով փոխվեն, քանի որ դատապաշտպանի ներկայացրած միջնորդությամբ իրականացվող հետազոտության եզրահանգումները կարող են հերքել տուժողնների ցուցմունքների մեծ մասը։

 Արմեն Հովսեփյան