Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ զատկական պատարագին ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Պատարագին ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Սուրբ պատարագին ներկա են եղել նաև Հայաստանում հավատարմագրված օտարեկրկրյա դեսպաններ: Վերջիններին իր խոսքում ողջունել է Սուրբ պատարագը մատուցող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը,-գրում է panorama.am:
Նշենք, որ Սուրբ Պատարագին ներկա էր նաև Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա այսօր առավոտյան հայտարարել էր, որ դադարեցնում է հացադուլը և ընտանիքի անդամների հետ միասին մեկնում Էջմիածին՝ ներկա գտնվելու Սուրբ Պատարագին:
Սերժ Սագսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա են եղել Սբ. Պատարագին
