Վաղը՝ ամսի 15-ին ժամը 19:00 (Վարդանանց 16/1) Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա բանաստեղծուհի Անուշ Բալայանի «Իմ Աստվածուհի» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
Սերբիայում երկու լեզվով (հայերեն և սերբերեն) հրատարակվել է Անուշ Բալայանի բանաստեղծությունների առաջին գիրքը: Իր ապրումները և իր երազանքները բանաստեղծուհին միահյուսել է երեք տարբեր ժանրում և այն ամփոփել իր մեկ ժողովածուում(«Իմ Աստվածուհի»), որը բաղկացած է երեք շարքից:
Սիրով հրավիրում ենք: