Երեկ` մարտի 30-ին, ավարտվեց 2012 թվականի աշնանը «Արմենիա» հեռուստաընկերության նախաձեռնությանբ կազմակերպված ամերիկյան «The Voice» նախագծի հայակական տարբերակի եզրափակիչ փուլը: Հայաստանի ձանն է Մերի Մնջոյանը:
Ինչպես esyes.am-ի հետ զրույցում ասաց Մերին` հաղթելու իր շանսերը գնահատում էր 50/50 :

«Ցանկությունս մեծ էր: Եզրափակչում կատարածս երգը աղոթք էր առ Աստված. աղոթքս հասավ Աստծուն: Սա ուղղակի եզրափակիչ փուլ չէր, այլ մի մեծ համերգ, շոու».- ոգևորված պատմեց Մերին:
Եզրափակչում կատարած իր բոլոր երգերը Մերին ընտրել էր իր մարզչի ` Սոնայի հետ և նրանց զուգերգն էլ Սոնայի երգացանկից` «desperation» էր:
«Բոլոր երգերը ընտրել ենք Սոնայի հետ: Մեր զուգերգն էլ նրա երգացանկից էր, որը ես էլ շատ եմ սիրում: Առաջին կատարումս աղոթք էր առ Աստված: Այդ էի ընտրել, քանի որ կույր լսումներին ես երգել էի «Հալելուա» կատարումը և ուզում էի, որ եզրափակչում էլ այդպիսի երգ կատարվի».- պատմեց Հայասատնի ձայնը:

Նշենք, որ եզրափակիչ փուլում պայքարում էին Թաթայի թիմից Իսկուհի Հովհաննիսյանը, Արտո Թունջբոյաջյանի խմբից Գայա Արզումանյանը և Սոֆի Մխեյանի թիմից Նարեկ Մակարյանը:
Մրցանակները շատ էին. երկու հոգու համար ուղեգիր դեպի Եվրոպա, արտերկրում երգ ձայնագրելու հնարավորություն, բջջային հեռախոս և ֆոտոխցիկ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց հաղթած երգչուհին, դեռ չի որոշել ո՞ւր և ո՞ւմ հետ է մեկնելու. Եվրոպական որ երկիրն է այցելելու, ինչպես նաև իր հետագա անելիքները:

«Դեռ ոչինչ չեմ որոշել: Մոտակա օրերս «Արմենիա» հեռուստաընկերության տվյալ նախագծի կազմակերպիչների հետ կորոշենք, թե ո՞ր երկրում եմ ձայնագրվելու և ո՞ւմ հետ եմ աշխատելու».- ասաց Մերին:
Երաժշտական հեռուստանախագծի ավարտից հետո Մերին միայն հասցրել է երգչուհի Սոնայի, նախագծի մասնակիցների հետ իր հաղթանակը նշել երևանյան ջազ ակումբներից մեկում և հետո մի լավ քնել:
Մերի Մնջոյանի հաղթանակին բացասական էր արձագանքել երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի մարզիչ Արտո Թունջբոյաջյանը` հայտնելով հետևյալ կարծիքը. «Մերի Մնջոյանը վաղ թե ուշ ռեստորանում է երգելու»:

Հայտնի երգչի կարծիքը անակնկալ էր Մերիի համար:
«Ճիշտն ասած անակնկալ էր ինձ Արտոյի նման արձագանքը: Աստված վերևում է և դեռ կտեսնենք` ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում».- փոխանցեց երգչուհին:
esyes.am-ը շնորհավորում է Մերիին և մաղթում նորանոր հաղթանակներ և մեծ բեմեր:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					