Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և գրասենյակի բազկաթոռին հայտնաբերվել է 54-ամյա Ա. Ա.-ի դին: