ԱրմԱնիի վերջը:
Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը:
Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին մարդիկ: Ինչպես ուրիշները՝ մենք էլ ունեինք մեր խնդիրները:
Եթե ինձ հարցնեն՝ արդյո՞ք իմ մեղավորության բաժինը չկա դրանում:
Ես կասեմ, որ իմ կարծիքով դա հիմնականում իմ մեղավորությունն էր:
Ես չկարողացա Անիի համար դառնալ այն ամուսինը, ինչպիսնն որ ուզում էի լինել:
Բազմաթիվ փորձությունների միջով եմ անցնել կյանքում, սկսած երկու ամսեկան հասակից և ամեն անգամ ստացվել է խուսափել մահից: Իսկ երբ հանդիպեցի Անիին, կարծեցի, որ ճակատագիրը սկսել է ժպտալ ինձ: Սակայն շտապեցի: Ճակատագիրը նոր փորձություն էր պատրաստել ինձ՝ քաղցկեղի տեսքով:
Մի պահ հուսալքվել էի: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչո՞ւ է ճակատագիրը այսքան դաժան իմ հանդեպ: Արդեն հաշտվել էի վաղաժամ մահվան հետ: Նույնիսկ փորձում էի պատկերացնում էի պատկերացնել, թե ինչպես է անցնելու իմ թաղումը:
Սակայն իմ փոքրիկ ընտանիքը, իմ որդին նորից ինձ ուժ տվեցին: Ես հասկացա, որ ուզում եմ լինել Դավիթի հարսանիքին և ես ուզում եմ տեսնել նրա երեխաներին:
Դրա համար էլ որոշում կայացրեցինք ընտանիքով գալ Գերմանիա:
Եվ ստացվեց ի՞նչ: Ես եկա գերմանիա, որ կյանքս փրկեմ հանուն իմ ընտանիքի, իսկ արդյունքում կորցրեցի ընտանիքս:
Միգուցե և մեր համատեղ կյանքը այսքան շուտ չավարտվեր, եթե մենք առանձին ապրեինք:
Սակայն էլ ոչինչ փոխել հնարավոր չէ:
Սերս ինձ ստիպում է, որ թույլ տամ նրան հեռանալ:
Ինձ հիմա ուժ է պետք, որ հանուն Դավիթի հաղթահարեմ ճակատագրի հերթական փորձությունը, քանի որ ապրելու այլ իմաստ չեմ տեսնում:
Խնդրում եմ չմեղադրել Անիին:
Վստահ եմ, որ նրան մեղադրողները կամ մեր բաժանությունից ուրախացողները չէին կարողանալու նրա կյանքով ապրել:
Ես շնորհակալ եմ Անիին, որ ինձ Դավիթի պես որդի պարգևեց:
Իմ նպատակը հիմա՝ լինել Դավիթին լավ հայր:
Արման Մուշեղյան
Հիշեցնենք, որ Արման Մուշեղյանն իր էջում գրառում էր կատարել, ասելով, որ ինքն ու Անի Քոչարն ամուսնալուծվել են: