Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում պարզվել է 55-ամյա տղամարդու ինքնությունը, ով մահացել էր մարտի 28-ին, երբ 71-ամյա կինը մեքենայով բախվել էր հրուշակեղենի խանութին: Մահացածը Ստեփան Վարդանյանն է:

Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Գլենդելի բնակիչ Ստեփան Վարդանյանը զոհվել է «Oledina’s» խանութում, որտեղ եղել է վթարը: Վարդանյանը սպասում էր, որ բերեն իր սուրճը, երբ Գլենդելի 71-ամյա բնակչուհի Վանդա Վոնգը «Lexus» մակնիշի մեքենայով մեծ արագությամբ մտել է սրճարանի մեջ' կոտրելով ցուցափեղկը եւ մխրճվելով վաճառասեղանի մեջ,-գրում է news.am:

Դրանից մի քանի վայրկյան առաջ Վոնգը դուրս էր եկել դիմացի մայթի մատնահարդարման սրահից, սակայն անհայտ պատճառներով նրա մեքենան հատել էր փողոցը, բախվել հինգ մեքենաների, մի կնոջ ու մտել խանութի մեջ: Վթարի հետեւանքով չորս անցորդներ վիրավորվել էին: