Հայաստանի ապագան էն երիտասարդներն են, որոնք տրանսպորտի թանկացման դեմ պայքարելու ժամանակ գիշերում էին Երևանի քաղաքապետարանի առջև, էն երիտասարդներն են, որոնք ընտրական հանձնաժողովներում անշահախնդրորեն պայքարում են ընտրությունների կեղծման դեմ, նրանք են ովքեր հաճախ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, գնում և ոստիկանների դեմ պայաքարում են մարդու իրավունքների դեմ կատարվող ոտնձգությունների դեմ, քաղբանտարկյալների ազատ արձակման համար և այլն.

Ոչ թե զնաչոկները դոշներին խփած սաքուլիկները, Ծաղկաձորներում պետության և կուսակցության հաշվին կայֆավատ լինող «բազե»-ները, սեփական «ես»-ը կորցրած ռեժիմի սպասարկուները:

Արմեն Վարդանյան՝ ֆեյսբուք