Ոստիկանության Աշտարակի բաժին դիմած կինը հայտնել էր, որ ոմն Դավիթ իրենից խաբեությամբ վերցրել և յուրացրել է ոսկյա մատանի և ոսկյա ականջօղ` պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավիթը 1991 թ. ծնված Դավիթ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: