«Գլխավոր դատախազության միջազգային կապերի բաժնի պետ Նելլիկ Հարությունյանին պաշտոնանկ են արել: Մեր տեղեկություններով՝ նա գնացել է արձակուրդ, որից չի վերադառնա: Դա պաշտոնապես կձևակերպվի ավանդական ձևով՝ սեփական դիմումի համաձայն: Թե ով կփոխարինի նրան, առայժմ հայտնի չէ, բաժնի դատախազներից մեկն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է:

Ինչ վերաբերում է Ն. Հարությունյանին, ապա նրա պաշտոնանկությունը վաղուց էր սպասվում: Հիշեցնենք, որ Հարությունյանը 2 անգամ մասնակցել է ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթին: Առաջին անգամ ընդգրկվել է մրցույթում հաղթած անձանց ցուցակում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, սակայն ԵԽԽՎ խորհրդատվական մարմինը մերժել էր ցուցակը՝ տալով բացասական եզրակացություն:

Ասում են՝ պատճառը հենց Նելլիկ Հարությունյանն է եղել, ով չի բավարարել «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Առաջին մրցույթի ժամանակ Նելլիկ Հարությունյանի պատասխանները թույլ էին, միավորները՝ ցածր, բայց նա ընդգրկվել էր ցուցակում՝ գենդերային հավասարությունն ապահովելու համար:

Հայաստանից ներկայացված ցուցակը մերժվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ, թե ինչու պետք է գենդերային ֆոնի վրա բարձր միավորներ հավաքած տղամարդ թեկնածուն իր տեղը զիջի կնոջը: Սակայն դատախազության բաժնի պետը երկրորդ անգամ ևս մասնակցեց ՄԻԵԴ հայաստանյան մրցույթին, այս անգամ չընդգրկվեց ցուցակում՝ տեղը զիջելով վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: Փաստորեն, Կոստանյանը հիշաչար է, չներեց դատախազությանը «խայտառակած» Նելլիկ Հարությունյանին և որոշ ժամանակ անց նրան ազատեց աշխատանքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։